Հայաստան է ժամանել ԱՄՆ-ում հայտնի հայազգի օրենքով գող Արմեն Ղազարյանը` Պզոն
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Նախօրեին Հայաստան է ժամանել ԱՄՆ-ում հայտնի հայազգի օրենքով գող Արմեն Ղազարյանը` Պզոն: Վերջինիս դիմավորել են Զվարթնոց օդանավակայանում: Ընդ որում` ամեն ինչ կազմակերպվել է այնպես, որ որևէ աղմուկ չբարձրանա: Ղազարյանի ՀՀ գալը հատկանշական է այն առումով, որ շաբաթներ առաջ մեզ հասած տեղեկությունների համաձայն` որոշում էր կայացվել նրան սեպտեմբերի 18-ին ԱՄՆ-ից արտաքսելու մասին:
Ըստ այդմ, Ղազարյանին պետք է ուղարկեին Հայաստան: Նշենք, որ դեռևս 2013թ. Արմեն Ղազարյանը Մանհեթենի դաշնային դատարանում 37 ամսվա ազատազրկման դատապարտվեց: Դատարանը նրան մեղավոր ճանաչեց «Միրզոյան-Թերջանյան» կազմակերպության հետ հանցավոր համագործակցության մեջ ներգրավված լինելու համար»:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում