Հայաստանի Ավտոապահովագրողների Բյուրոն տեղեկացնում է, որ այսուհետ ԱՊՊԱ ոլորտում մինչև 100.000 դրամ գույքային վնաս պարունակող և համաձայնեցված հայտարարագրի լրացման միջոցով վարորդների կողմից ինքնուրույն` առանց Ճանապարհային ոստիկանության մասնակցության գրանցվող բոլոր այն ավտովթարների դեպքում, որտեղ վթարի կողմ հանդիսացող ավտոմեքենաներից որևէ մեկի վերաբերյալ վթարի պահին առկա չի լինի գործող ԱՊՊԱ պայմանագիր, համապատասխան հիմքերն ուղարկվելու են Ճանապարհային ոստիկանություն՝ առանց գործող ԱՊՊԱ պայմանագիր ունենալու ավտոտրանսպորտային միջոցը վարելու հիմքով վարչական վարույթ իրականացնելու և պատասխանատվության միջոց կիրառելու համար:

Բյուրոն ևս մեկ անգամ հորդորում է բոլոր ավտոսեփականատերերին լինել ուշադիր և ժամանակին վերակնքել ԱՊՊԱ պայմանագրերը։