Honda-ն ներկայացրել է նորացված Civic կուպե թափքով և հյուսիսամերիկյան շուկայի համար սեդան մոդել: Մոդելը ստացել է փոփոխված տեսք, ստանդարտ սարքավորումների ընդարձակ ցանկ և Display Audio մուլտիմեդիայի համակարգ՝ նորացված գրաֆիկայով և ձայնի կարգավորման ֆիզիկական պտտիչով։

Կուպեի և սեդանի սրահում հայտնվել է Display Audio մուլտիմեդիայի համակարգը՝ նորացված գրաֆիկայով և բարելավված Bluetooth-ով, փոխվել է ղեկի ստեղների դիզայնը: Բարելավվել է անիվային կամարների, հատակի և բեռնախցիկի աղմուկի մեկուսացումը:

Նորացված Honda Civic-ի ստանդարտ սարքավորումներն ընդգրկում են Honda Sensing անվտանգության համակարգերի շարքը, ներառյալ հեռահար լույսի ավտոմատ կառավարման համակարգը և 7 դյույմանոց թվային գործիքների վահանակը: Բացի այդ, մոդելի համար հասանելի են էլեկտրական կառավարմամբ, տաքացմամբ և 8 ուղղությունների կարգավորմամաբ նստատեղերը, լյուկը, ավտոմատ գործարկման գործառույթը, ինչպես նաև հետևի նստատեղերի տաքացումը: Շարժիչների հզորությունը կազմում է համապատասխանաբար 160 և 176 ձիաուժ: