Հոկտեմբերի 5-7-ը նախատեսվում է ռուսաստանցի մեկ տասնյակից ավելի կանանց այցը Հայաստան և Արցախ՝ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակներում:

Խմբում ընդգրկված են Ռուսաստանի հասարակական-քաղաքական, մշակույթի, մարզական, գրական, լրատվական ոլորտների ականավոր գործիչներ: Նրանք Երևան կժամանեն հոկտեմբերի 5-ին, իսկ հոկտեմբերի 6-ին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ կմեկնեն Արցախ, որտեղ առաջնագծից խաղաղության իրենց ուղերձը կհղեն հակամարտության բոլոր կողմերին:

Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության» արշավի մեկնարկը հայտարարել է այս տարվա հուլիսի 24-ին Մոսկվայում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Աննա Հակոբյանը խաղաղության արշավին միանալու կոչ է հղել Սանկտ Պետերբուրգում՝ Կանանց եվրասիական երկրորդ համաժողովի մասնակիցներին: