Կառավարության սեպտեմբերի 27-ի նիստում ընդունվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի փոփոխությունների նախագիծը, որի համաձայն ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունն այսուհետև կալանք կդնի պարտապանի միայն մեկ հաշվի վրա:

Նախագծով նախատեսվում է նաև, որ պարտապանի մոտ դրամական միջոցների առկայության դեպքում պարտապանի հաշիվները սպասարկող բանկը հնարավորինս սեղմ ժամկետում, բայց ոչ ուշ, քան արգելանք դնելու հաջորդ օրը, էլեկտրոնային հաղորդագրության միջոցով հարկադիր կատարողին պետք է տեղեկացնի, որ նրա դրամական միջոցների վրա արգելանք է դրված:

Հաշվի ընտրության հնարավորությունը պետք է թողնել պարտապանին:

Անդրադառնալով դեպքերին, երբ պարտապանը միևնույն բանկում ունի միաժամանակ դրամային և արժութային հաշիվներ կամ ավանդներ, Արդարադատության փոխնախարար Արթուր Հովհաննիսյանը նշել է, որ դա նույնպես կարգավորման կարիք ունի, ինչի ուղղությամբ կառավարությունը գործակցելու է օրենքի նախագծի հեղինակների հետ: