Ադրբեջանում ռուսական ուղղաթիռների սպասարկման կենտրոն է բացվել: Դա ռուսական Ռոստեխ կորպորացիայի մաս կազմող «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի և ադրբեջանական Silk Way Helicopter Services-ի համատեղ կենտրոնն է: Արտագնա բրիգադն արդեն վերանորոգել է առաջին Մի-8ԱՄՏ-ն, հագեցվում են կենտրոնի հզորությունները: Այդ մասին հայտարարել է «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի գլխավոր տնօրենի տեղակալ Իգոր Չեչիկովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

«Արդեն պլանային աշխատանք է տարվում: Հունիսին մենք Silk Way Helicopter Services-ի հետ համատեղ արդեն վերանորոգել ենք մեկ ուղղաթիռ, որը նրանց է պատկանում: Հիմա ծրագրվում է երկրորդի վերանորոգումը», - ասել է Չեչիկովը ADEX-2018 ռազմական ցուցահանդեսում:

Նա նշել է, որ այժմ ուսուցանվում է անձնակազմը և ծրագրվում են նոր սարքավորումների առաքումներ:

«Առայժմ սա մի հարթակ է արտագնա վերանորոգում իրականացնելու համար: Եթե զարգացում լինի, նրանք կկարողանան լիարժեք սպասարկման կենտրոն դառնալ՝ սպասարկման և նորոգման», - ասել է Չեչիկովը: