Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայում շարունակում են վստահ մրցելույթներ ունենալ Հայաստանի պատվիրակները: Երրորդ տուրում տղամարդկանց ընտրանին հաղթել է Թուրքիային 2,5 :1,5 հաշվով:

Սա հավաքականի անընդմեջ 3-րդ հաղթանակն է համաշխարհային օլիմպիադայում:

Կանանց հավաքականը հաղթել է Հունաստանի թիմերին 3,5:1,5 հաշվով:

Սեպտեմբերի 27-ին՝ չորրորդ տուրում, ՀՀ տղամարդկանց և կանանց հավաքականները կմրցեն համապատասխանաբար Հունաստանի և Իտալիայի ներկայացուցիչների հետ, հայտնում է ՀԱՕԿ-ը: