2024թ-ին Ֆուտբոլի Եվրոպայի առաջնությունը կընդունի Գերմանիան, այս մասին որոշումը հրապարակել է ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը: Մրցաշարն անցկացնելու իրավունքի համար բացի Գերմանիայի ֆուտբոլի միությունից պայքարում էր նաև Թուրքական ֆուտբոլային ֆեդերացիան:

Իր հայտում Գերմանիայի ֆուտբոլի միությունը ընդգծել էր մրցաշարը Եվրոպայի կենտրոնում անցկացնելու հարմարավետությունը, խոշոր մրցաշարեր կազմակերպելու մեծ փորձը (2 աշխարհի առաջնություն և Եվրոպայի առաջնություն), ինչպես նաև ֆուտբոլային հարուստ ավանդույթները: Նշվում էր նաև, որ անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ 10 մարզադաշտ, հյուրանոցներ, տրանսպորտային ցանց արդեն պատրաստ են մրցաշարի անցկացման, երկրպագուների սպասարկման համար:

Թուրքիան մինչդեռ շեշտը դրել էր այն հանգամանքի վրա, որ ՈՒԵՖԱ-ն կարիք ունի նոր փորձառության՝ երկիրը Եվրոպայի և Ասիայի սահմանին է, երբեք նման ծավալի մրցաշար չի ընդունել, սակայն այժմ լիովին պատրաստ է դրան: