Հնդկաստանի Գերագույն դատարանը վճռել է, որ ամուսնական դավաճանությունն այլևս չի համարվում քրեական հանցագործություն:

Անցած տարվա օգոստոսին 41-ամյա հնդիկ գործարար Ջոզեֆ Շինեն, ով ապրում է Իտալիայում, դիմել էր դատարան՝ խնդրելով չեղյալ համարել ամուսնական դավաճանության համար քրեական պատասխանատվությունը: Շինեն պարզաբանել էր, որ այդ օրենքը խախտում է կանանց իրավունքները:

«Ամուսնացած կանայք ոչ մի կերպ չեն տարբերվում ամուսնացած տղամարդկանցից, դրա համար էլ չպետք է հետապնդվեն հատուկ կերպով»,- ասված է նրա հայտարարության մեջ: Հնդկաստանի գերագույն դատավորն ասել է, որ դավաճանությունը կարող է դառնալ ամուսնալուծության պատճառ, բայց ոչ քրեական հացագործություն:

Ամուսնական դավաճանությունն արգելված է շարիաթով և իսլամով, դրա համար էլ այն քրեական հանցանք է համարվում Իրանում, Սաուդյան Արաբիայում, Աֆղանստանում, Պակիստանում, Բանգլադեշում և Սոմալիում: