Արդարադատության ակադեմիայում հանդիպում-քննարկում է կայացել SIGMA-ի ներկայացուցիչների հետ
Սեպտեմբերի 26-ին Արդարադատության ակադեմիա այցելեցին SIGMA (Support for Improvement in Governance and Management - Կառավարման և կառավարման բարելավման աջակցություն) փաստահավաք առաքելության ներկայացուցիչներ Ջեսպեր Ջոհանսոնը (ավագ խորհրդական) և Դեյվիդ Սզեսկիլոն (փորձագետ): Այս օրերին SIGMA-ի խումբը Հայաստանում է և փաստահավաք առաքելություն է իրականացնում տարբեր գերատեսչություններում, և խմբի ներկայացուցիչները ցանկություն են հայտնել այցելել նաև Արդարադատության ակադեմիա:
Ակադեմիայի գիտական աշխատանքի գծով պրոռեկտոր Անահիտ Մանասյանը նշել է․
«Այդ համատեքստում Հայաստանի կառավարման համակարգում, արդարադատության համակարգում իրականացվող բոլոր փոփոխությունները մեզ համար ևս ունեն բացառիկ կարևորություն»:
SIGMA-ն հանդիսանում է Եվրամիության և OECD-ի (The Organisation for Economic Co-operation and Development - Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպություն) համատեղ նախաձեռնությունը, որի հիմնական նպատակն է ամրապնդել հանրային կառավարման սկզբունքները և, հետևաբար, նպաստել հասարակական-տնտեսական զարգացմանը` կարողությունների հզորությունների ձևավորման և ամրապնդման միջոցով: