Կառավարության բուֆետի սննդամթերքի մեջ այսօր որդեր կային: Իրավիճակը ֆիքսել է «Հայկական ժամանակ»-ի լրագրողը: Կառավարության բուֆետում սպասարկում իրականացնում է «Արտ Լանչ» ընկերությունը, որի մենեջերը լրագրողի հարցին ի պատասխան որևէ հիմնավորում չի ներկայացրել, թե ինչու են սնվելու ընթացքում որդեր հայտնվում:

«Արտ Լանչ» ընկերությունը կառավարության բուֆետը սպասարկում է մոտ մեկ ամիս, բայց այցելուներն արդեն սկսել են իրենց դժգոհությունները հայտնել: «Արտ Լանչ»-ի սննդամթերքն անորակ է, իսկ գները՝ բարձր: Նախկինում կառավարության բուֆետի աշխատանքներն իրականացնում էր կառավարության հաշվեկշռում գտնվող «Սպասարկում» ՊՈԱԿ-ը: