«Ժողովուրդ» թերթը գրում է.

«Դեռևս քննություն է տարվում պարզելու, թե որն է օրեր առաջ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում թթվածնի բալոնի պայթյունի պատճառները, որի հետևանքով մեկ հոգի մահացել էր, մեկ հոգի վիրավորվել:

Բժշկական կենտրոնի նորանշանակ տնօրենը թերթի հետ զրույցում նշել էր, թե այդ բալոնը բուժկենտրոնին չի պատկանում, սակայն պատկերացում էլ չուներ, թե որտեղից է հայտնվել:

Իր նշանակումից հետո տնօրեն Արման Հովակիմյանը կադրային մի շարք փոփոխություններ է կատարել, այդ թվում` անվտանգության բաժիններին վերաբերող` երկարամյա աշխատողներին փոխարինելով նորեկներով: Եվ ոչ արհեստավարժ կադրերով համալրումն էլ հաճախ հանդիսանում է նման դեպքերի պատճառ:

Երեկ թերթը փորձեց Հովակիմյանից պարզել` ինչու է նման նշանակումներ կատարում: Սակայն ի պատասխան պահանջեցին հարցը գրավոր ուղարկել` հրաժարվելով որևէ պարզաբանում տալուց»: