Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը դիմել է գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ «Սարի Թաղի» դեպքերով հարուցված քրեական գործի վարույթը կասեցնելու մասին որոշման հիմնավորվածությունը պարզելու, օրինականությունը ստուգելու և արդյունքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու հարցով: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ աշխատակազմից:

Հիշեցնենք, որ 2016թ. հուլիսի 29-ին Երևան քաղաքի «Սարի Թաղ» թաղամասում անհայտ անձանց կողմից խաղաղ հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնությունների բացահայտման կարևորությանը և այդ հարցում հանրային վստահության բաղադրիչի առկայությանը Մարդու իրավունքների պաշտպանն անդրադարձել է ինչպես առանձին արտահերթ զեկույցով, այնպես էլ տարեկան հաղորդման մեջ՝ արձանագրելով մարդու իրավունքներին և ազատություններին առնչվող խնդիրներ։