ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալությունում գրանցված գործազուրկների թիվը 2018 թվականի հունվար-օգոստոսին կազմել է 68,694, ինչը 12.7%-ով քիչ է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 78,709-ից:

Ազգային վիճակագրական ծառայանության տվյալների համաձայն` ընթացիկ տարվա օգոստոս ամսին պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը կազմել է 67,024, ինչը 2017 թվականի նույն ամսվա նկատմամբ նվազել է 10%-ով:

Զբաղվածության պետական գործակալությանում գրանցված 82,660 մարդ է աշխատանք փնտրել օգոստոսին, ինչը 7,5%-ով քիչ է նախորդ տարվա օգոստոսի ցուցանիշից: