Հայաստանի հավաքականները 4-րդ հաղթանակն են տոնել Բաթումում շարունակվող Շախմատի համաշխարհային օլիմպիադայում
Բաթումում շարունակվող Շախմատի համաշխարհային 43-րդ օլիմպիադայում կայացել են 4-րդ տուրի հանդիպումները: Հերթական հաղթանակներն են իրենց հաշվին գրանցել Հայաստանի կանանց և տղամարդկանց հավաքականները:
Կանանց հավաքականը 2,5:1,5 հաշվով առավելության է հասել Իտալիայի, իսկ տղամարդկանց ընտրանին 3:1 արդյունքով` Հունաստանի պատվիրակների նկատմամբ:
Սեպտեմբերի 28-ին հինգերորդ տուրում Հայաստանի կանանց թիմի մրցակիցը չինուհիներն են, իսկ տղամարդիկ կմրցեն ադրբեջանցիների հետ։
Երրորդ տուրում տղամարդկանց ընտրանին հաղթել էր Թուրքիային 2,5 :1,5 հաշվով, իսկ կանանց հավաքականը Հունաստանի թիմին 3,5:1,5 հաշվով:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում