ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայր Լևոն Սարգսյանը այլևս չի զբաղեցնում Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու և եկեղեցաբանության ամբիոնի վարիչի պաշտոնը: «Հայկական ժամանակի» փոխանցմամբ, այս մասին հայտնել է ԵՊՀ մամուլի խոսնակ Գևորգ Էմին-Տերյանը: Փոխանցում է panarmenian-ը։

Նրա խոսքով, Սարգսյանի հետ կնքված աշխատանքային պայմանագրի ժամկետը լրացել է և չի երկարաձգվել:

Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի փոխանցմամբ, վարչապետի հաստատմանն է ներկայացվել Մատենադարանի խորհրդի նոր կազմը, որտեղ Լևոն Սարգսյանի անունն արդեն չկա: Խորհրդի մի շարք այլ անդամների փոփոխություն նույնպես ձեռնարկվել է: