Բելառուսից Ադրբեջան է հասել համազարկային կրակի «Պոլոնեզ» ռեակտիվ համակարգերի նոր խմբաքանակը: Այդ մասին սեպտեմբերի 27-ին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը:

«Ըստ Ադրբեջանի և Բելառուսի միջև գործող միջկառավարական համաձայնագրի, 301 միլիմետրանոց օպերատիվ-մարտավարական համակարգերի հերթական խմբաքանակը բերվել է Ադրբեջան», - ասվում է հաղորդագրության մեջ, հայտնում է Lenta.ru-ն:

Հունիսին Ադրբեջանում, հրթիռային զորքերի նորաբաց զորամասում, ուր այցելել էր նախագահ Իլհամ Ալիևը, ցուցադրվել էին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ հրթիռային համակարգերը և Իսրայելի արտադրության LORA օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրները՝ կոշտ վառելիքով գործող բալիստիկ հրթիռով: Դրանք երևում են զորամասի բացման լուսանկարներում, որոնք հրապարակվել էին Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում: