Սեպտեմբերի 30-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է «Կամար» բիզնես կենտրոնի հանդիսավոր ներկայացման արարողությանը: Միջոցառմանը մասնակցել են ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, «Ամերիա» խմբի Խորհրդի անդամ Ռուբեն Վարդանյանը, «Ամերիաբանկ» ՓԲԸ ղեկավար անձնակազմը, «Կամար» բիզնես կենտրոնում գործունեություն ծավալող ընկերությունների ներկայացուցիչները, այլ հյուրեր և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

Ելույթներով հանդես է եկել «Կամար» նախագծի ղեկավար Արտաշես Կազախեցյանը, շենքի գլխավոր կապալառու «Հորիզոն 95» ՍՊԸ Գլխավոր տնօրենԳագիկ Գալստյանը, Ճարտարապետ Միքայել Հասրաթյանը, քանդակագործ Դավիթ Երևանցին: Տեղի է ունեցել նաև շենքի պատմությունը ներկայացնող ֆիլմի ցուցադրություն:

«Կամար» բիզնես կենտրոնն Ա դասի առաջին «կանաչ» բիզնես կենտրոնն է Հայաստանում․ Այն Արժանացել է BREEM հավաստագրի: