ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ժամանակին չեն տեղեկացրել, որ սեպտեմբերի 30-ին նշվում է Գյումրիի օրը։ Ըստ վարչապետի՝ ինչ-որ մեկն իր աշխատանքը չի կատարել: Այդ մասին Փաշինյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:

Փաշինյանը խոստացել է պատժել թերացողին:

«Սիրելի գյումրեցիներ. շնորհավորում եմ ձեզ քաղաքի օրվա առիթով: Մաղթում ավելի մեծ դուխ, վստահություն և բարեկեցություն: Կներեք, որ այսօր չեմ եկել: Սիրում եմ բոլորիդ, հպարտանում եմ բոլորովդ, խոնարհվում եմ բոլորիդ առաջ:

Հ.Գ. Անկեղծ ասած միայն քիչ առաջ եմ իմացել, որ այսօր նման օր է, ինչը նշանակում է ինչ-որ մեկը իր աշխատանքը չի կատարել: Կգտնեմ նրան ու կպատժեմ: Չնեղվեք իմ հարազատ գյումրեցիներ: Առաջիկայում կտեսնվենք», - ասվում է գրառման մեջ: