ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուսով է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան կայցելի 2019-ի սկզբին: Այդ մասին Փաշինյանը հայտարարել է լրագրողներին:

«Կարծում եմ, ճիշտ կլինի, որ այցը տեղի ունենա 2019թ-ի սկզբին: Ինչո՞ւ: Որպեսզի պատրաստենք պայմանագրային բազան, փաստաթղթեր ստորագրենք այցի ժամանակ», - ասել է Փաշինյանը:

Ըստ նրա, ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ ՌԴ նախագահի այցը Հայաստան տեղի կունենա 2018թ-ի ավարտին կամ 2019թ-ի սկզբին: Վարչապետը շեշտել է, որ պարբերաբար շփվում է ՌԴ նախագահի հետ: