Այսօր առավոտից Կատալոնիայի քաղաքներում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ ընդդեմ Իսպանիայի, որը հրաժարվում է անկախություն տալ շրջանին՝ չնայած 1 տարի առաջ տեղի ունեցած անկախության հանրաքվեին։

Ժիրոնայում ցուցարարները փակել են երկաթուղային կայարանի ճանապարհները, Բարսելոնայում սահմանափակվել է փողոցների երթևեկությունը։ Ցուցարարները պահանջում են Կատալոնիայի ինքնորոշման նոր համազգային հանրաքվե։

Առաջին զանգվածային ակցիաները սկսել են դեռ անցած շաբաթվա վերջից։ Սեպտեմբերի 29-ին Բարսելոնայում ոստիկանության ու ցուցարարների միջև բախումից վիրավորում էր ստացել 10 մարդ։

Հիշեցնենք, որ Կատալոնիայի անկախության հանրաքվեն տեղի ունեցավ 2017թ․-ի հոկտեմբերի 1-ին, որում 90 տոկոսը կողմ էր արտահայտվել ինքնորոշմանը։