2018թ-ի մարտին ԳՀԴ նոր կառավարության ձևավորումից հետո կտրուկ նվազել է զենքի արտահանումը Գերմանիայից Թուրքիա: Այդ են վկայում ԳԴՀ տնտեսության և էներգետիկայի նախարարության ներկայացրած տվյալները՝ ի պատասխան Բունդեսթագի կանաչների խմբակցության անդամ Օմիդ Նուրիպուրի հարցմանը:

Մարտի 14-ից մինչ օրս տրվել է դեպի Թուրքիա զենքի արտահանման միայն 16 թույլտվություն՝ 916,902 եվրո ընդհանուր արժողությամբ: Մինչդեռ 2018-ի հունվարի 1-ից մինչև մարտի 13-ը տրվել էր 34 նման թույլտվություն՝ 9,7 մլն եվրո ընդհանուր արժողությամբ: Իսկ ամբողջ 2017-ի ընթացքում 138 գործարք է կնքվել, որոնք Բեռլինին 34,2 մլն եվրո են բերել, գրում է Deutsche Welle-ն:

Ակնկալվում է, որ հոկտեմբերին էկոնոմիկայի և էներեգտիկայի նախարար Պետեր Ալթմայերը, որը համակարգում է գերմանական սպառազինության արտահանման հարցերը, կայցելի Թուրքիա: