Հոկտեմբերի 5-6-ը օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 2-3-ը հյուսիսային շրջաններում, 5-6-ը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 5-6, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով:
Երևան քաղաքում հոկտեմբերի 1-ի երեկոյան ժամերին և 2-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է թույլ անձրև, հոկտեմբերի 3-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում