Հայաստանում կանցկացվի պրոֆեսիոնալ բռնցքամարտի շոու-երեկո: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Punch Boxing» պրոմոթերական ընկերության նախագահ Արամ Դավթյանը:

«Այս տարի` դեկտեմբերի 8-ին ցանկություն ունենք Ծաղկաձորում պրոֆեսիոնալ բռնցքամարտի երեկո անցկացել: Բռնցքամարտիկների վերջնական ցուցակը հայտնի չէ, թե ովքեր կմասնակցեն: Մենամարտողների շարքում իհարկե կլինեն հայ պրոֆեսիոնալ մարզիկները», - ասաց Դավթյանը:

Երեկոյի տոմսերի գինը կսկսվի 5000 դրամից: