Հայկական ընկերությունները հրավիրվում են «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովին: Միջոցառումը բաղկացած է 2 մասից՝ ցուցահանդես և համաժողով։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ և ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և Բիզնես Արմենիա հիմնադրամի աջակցությամբ, 2018թ. հոկտեմբերի 22-24-ը Երևանում կանցկացվի ԵԱՏՄ տարածաշրջանում խոշորագույն ամենամյա գործարար միջոցառումը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը։

«Եվրասիական շաբաթն» ուղղված է ԵԱՏՄ գործարարների միջև արդյունավետ կապերի զարգացմանը, երրորդ երկրների հետ առևտրային հարաբերությունների խթանմանը։ Գործարար համաժողովին նախատեսվում է ԵԱՏՄ-ից շուրջ 2500 և երրորդ երկրներից շուրջ 250 ընկերությունների մասնակցություն։

Ցուցահանդեսային մասը կմիավորի արտահանող և արտահանման ներուժ ունեցող ԵԱՏՄ երկրների ընկերություններին՝ հետևյալ ոլորտներից.

• գյուղմթերքի վերամշակում և սննդարդյունաբերություն,

• դեղագործական և բժշկական արտադրանք,

• թեթև արդյունաբերություն,

• շինանյութերի արտադրություն,

• ՏՏ և ճշգրիտ ճարտարագիտություն,

• ոսկեգործություն։

Հայկական ընկերությունների հայտերի հավաքագրումն իրականացնում է Բիզնես Արմենիա հիմնադրամը։ Ընկերությունների մասնակցությունը հաստատում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից ստեղծված «Եվրասիական շաբաթ» միջոցառման կազմկոմիտեն։ Հաստատված ընկերություններին անվճար կտրամադրվի 10 ք.մ ստանդարտ տաղավար: Ցուցահանդեսի մասնակիցների ընտրության համար հաշվի կառնվեն հետևյալ չափորոշիչները՝ արտադրանքի արտահանման, նորարարական ներուժի և կոոպերացիոն հնարավորությունների առկայությունը։

Ցուցահանդեսի հայտերի ներկայացման վերջնաժամկետը 2018թ. հոկտեմբերի 8-ն է։

Մասնակցության վերաբերյալ, ինչպես նաև կազմակերպչական հարցերով կարող եք դիմել Բիզնես Արմենիայի Արտահանողների աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանին.