Առնվազն 41 մարդ է զոհվել, գրեթե 90-ը՝ վերքեր ստացել դեկտեմբերի 28-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած ահաբեկչական գործողության հետևանքով: Այդ մասին հայտնել է Pajhwok գործակալությունը՝ վկայակոչելով երկրի առողջապահության նախարարությանը:

Առկա տվյալների համաձայն, դեկտեմբերի 28-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 10:30-ին (Երևանի ժամանակով ժամը 10:00-ին) մահապարտ-ահաբեկիչն ինքնապայթեցում է իրականացրել տեղի լրատվական գործակալության շենքի մերձակայքում, որը գտնվում է քաղաքի արևմտյան մասում:

Նաև տեղեկատվություն է ստացվել նույն այդ շրջանում հրաձգության և երկրորդ պայթյունի մասին: Նշվում է, որ գրոհի զոհերի թվում կա չորս կին և երկու երեխա: Տեղի ունեցածի պատասխանատվությունն ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: