Երևանի ավագանու «Երկիր ծիրանի» խմբակցության նախկին անդամ Մարինա Խաչատրյանը նոր կուսակցություն է հիմնել, որը կոչվում է «Արժանապատիվ Հայաստան»։

Լրագրողի հետ զրույցում նա նշեց, որ նոր քաղաքական ուժ ստեղծելու շարժառիթն այն է եղել, որ իրենք իրենց գիտելիքները և հնարավորությունները կարողանան ներդնել երկրի զարգացման գործում, շատ խնդիրներ կան, որոնք պահանջում են քաղաքական լուծում, ուստի իրենք շատ բան ունեն անելու այդ դաշտում։

«Մեր կուսակցությունը ղեկավարվելու է կոլեգիալ հիմունքներով, այսինքն՝ գործելու է համաժողով, բնականաբար, կոլեգիան կունենա նաև համակարգող նախագահ, ով և ընտրվելու է համաժողովի անդամների կողմից։ Կուսակցություն ստեղծելու նախաձեռնությունն էլ կրկին եղել է մեր թիմի կողմից», - ասաց Մարինա Խաչատրյանը»: