Ռոբերտ Քոչարյանի գործով կարող է անելանելի վիճակ ստեղծվել
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Վճռաբեկ դատարանում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած վճռաբեկ բողոքի քննության հարցում կարող է անելանելի վիճակ ստեղծվել:
Վճռաբեկ դատարանի դատավորները նախկինում քննել են 2008թ մարտի 1-ի քաղբանտարկյալների դեմ հարուցված քրեական գործերը` ընդդիմադիր գործիչների նկատմամբ կայացնելով մեղադրական դատավճիռներ:
Իսկ դա նշանակում է, որ նրանք չեն կարող հիմա անաչառ գտնվել Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցի հարցում: Ու հիմա, եթե վճռաբեկ դատարանի դատավորներն ինքնաբացարկ հայտնեն, ապա չի մնա որևէ մեկը:
Սա, թերևս, հերթական ապացույցն է այն բանի, որ Հայաստանում լուրջ վերափոխման կարիք ունի նաև դատական համակարգը»:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում