Հանրապետության տարածքում`

Դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ին, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-2-ը ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը 28-ի ցերեկը, 29-31-ն աստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Դեկտեմբերի 28-ի ցերեկը, 29-ին, 30-ին, 31-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Դեկտեմբերի 31-ի գիշերը, հունվարի 1-ին, 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։

Երևան քաղաքի դեկտեմբերի 29-ի բազմամյա կլիմայական տվյալներ.

• Օդի առավելագույն ջերմաստիճան՝ 12.00C (1995 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան՝ -27.60C (1953 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան՝ -1.90C