Իտալիայի Ռիաչե քաղաքի քաղաքապետ Դոմենիկո Լուկանոն ձերբակալվել է անօրինական միգրացիայի մեղադրանքով: Ֆինանսական ոստիկանությունը 60-ամյա քաղաքական գործչին մեկուսարան է տեղափոխել:

Լուկանոն մեղադրվում է նաև աղբի վերամշակման պայմանագրերը տեղաբաշխելիս խախտումներ կատարելու մեջ: Նա ընկերուհուն հանձնարարել է լքել երկիրը:

Նշվում է նաև, որ քաղաքապետը շուրջ մեկ տարի իրավապահների ուշադրության ներքո էր:

Նշենք, որ Դոմենիկո Լուկանոն քաղաքապետի պաշտոնը զբաղեցնում էր 2004 թվականից: