Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Արցախում սգո օր կհայտարարվի
Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Արցախում կհայտարարվի սգո օր: Այս մասին հայտնել է նախագահ Բակո Սահակյանի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը:
Հիշեցնենք, որ նման հայտարարությամբ հանդես է եկել նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արդեն հայտնի է, որ Շառլ Ազնավուրի հուղարկավորությունը տեղի կունենա հոկտեմբերի 5-ին։
Միացյալ Նահանգներում գտնվող ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այնտեղից կմեկնի Փարիզ՝ մասնակցելու աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին։
94-ամյա հանրահռչակ երգչի մահը վրա էր հասել հոկտեմբերի 1-ին, ինչպես հետո հայտարարեցին բժիշկները սրտի կանգի պատճառով։ Նախատեսված էր, որ Ազնավուրը հաջորդ շաբաթ կժամաներ Հայաստան։
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում