ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչով Ազգային ժողովի այգու դարպասները բացվել են քաղաքացիների առջև: Հոկտեմբերի 3-ին՝ ժամը 13։00-ից սկսած քաղաքացիներն անարգել մուտք են գործում խորհրդարանի բակ։

Խորհրդարանի դարպասներն այցելուների համար բաց կլինեն առավոտյան ժամը 10։00-ից երեկոյան 22։00-ն։

Հոկտեմբերի 1-ի ուշ երեկոյան ՀՀԿ-ն փոփոխություններ է ներկայացրել նույն օրն առաջին ընթերցմամբ ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունների նախագծում, իսկ հոկտեմբերի 2-ի երեկոյան գումարված արտահերթ նիստում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը կողմ են քվեարկել դրան։ «Հակահեղափոխական» որակված օրենքն, ըստ էության, սահմանում է, որ եթե ԱԺ նիստը չի կայանում, այն կարող է համարվել հետաձգված, ոչ թե չկայացած, ինչը փաստացի կարող է տապալել Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրերը։

Փաշինյանն ի պատասխան ազատեց աշխատանքից ՀՅԴ ու ԾԴ նախարարներին ու մարզպետներին ու խոստացավ հրաժարական տալ և անցկացնել ընտրություններ դեկտեմբերի 1-ին կեսին։