Հոկտեմբերի 5-6 օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 3-ի ցերեկը հյուսիսային շրջաններում, հոկտեմբերի 5-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 6-ին՝ Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև: Հոկտեմբերի 4-ին, 7-8 սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 5-10 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում 10-12 աստիճանով:
Երևանում հոկտեմբերի 3-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում