«Զվարթնոց» օդանավակայանի աշխատակիցները տեսագրություն են հրապարակել, որտեղ աջակցություն են հայտնել գործող կառավարությանն ու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արտահերթ խորհրդարանական ընտրություններ պահանջելով:

Օդանավակայանի աշխատակիցները նշում են, որ պատրաստ են պայքարել հակահեղափոխության յուրաքանչյուր փորձի դեմ:

«Մենք աջակցում ենք վարչապետին և պատրաստ ենք գնալ մինչև վերջ»,- նշել են օդանավակայանի աշխատակիցները։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 1-ի ուշ երեկոյան ՀՀԿ-ն փոփոխություններ է ներկայացրել նույն օրն առաջին ընթերցմամբ ընդունված ԱԺ կանոնակարգ օրենքի փոփոխությունների նախագծում, իսկ հոկտեմբերի 2-ի երեկոյան գումարված արտահերթ նիստում ՀՀԿ-ն, ՀՅԴ-ն ու «Ծառուկյան» դաշինքը կողմ են քվեարկել դրան։ «Հակահեղափոխական» որակված օրենքն, ըստ էության, սահմանում է, որ եթե ԱԺ նիստը չի կայանում, այն կարող է համարվել հետաձգված, ոչ թե չկայացած, ինչը փաստացի կարող է տապալել Փաշինյանի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու ծրագրերը։

Փաշինյանն ի պատասխան ազատեց աշխատանքից ՀՅԴ ու ԾԴ նախարարներին ու մարզպետներին ու խոստացավ հրաժարական տալ և անցկացնել ընտրություններ դեկտեմբերի 1-ին կեսին։