Ինդոնեզիայի Սուլավեսի կղզում, որը տուժել էր ավերիչ երկրաշարժից և ցունամիից, հոկտեմբերի 3-ին հրաբուխ է ժայթքել: Սոպուտան հրաբուխը, որի բարձրությունը 1800 մ է, մոխիր է սփռում մինչև 4 կմ հեռավորության վրա:

Մեծ ավերածությունների և զոհերի մասին տեղեկություններ չկան: Հրաբխի մոխիրը դեռևս սպառնալիք չէ օդային տրանսպորտի համար, հայտնում է ինդոնեզական արտակարգ իրավիճակների գերատեսչությունը, գրում է Deutsche Welle-ն:

Սոպուտան հրաբուխը երկրաշարժից և ցունամիից տուժած շրջանից մի քանի հարյուր կիլոմետր հեռավորության վրա է: Երկրաշարժից և ցունամիից 1400 մարդ է մահացել: