Հայաստանի գինու տոնն ԱՊՀ աշնանային գաստրոիրադարձությունների առաջին եռյակում է
Գինու համաժողովրդական տոնը Հայաստանում ընդգրկվել է ռուսաստանցի զբոսաշրջիկների կողմից ԱՊՀ-ում 2018-ի աշնան ամենապահանջված գինու և գաստրոնոմիական տոների և փառատոների եռյակում: Այդ մասին հայտնում է ՏուրՍտատ վերլուծական գործակալությունը:
Էկոգաստրոտուրիզմի պահանջված ուղղություններն ԱՊՀ-ում հետևյալն են՝ Ադրբեջան, Հայաստան և Մոլդովա:
Ըստ գործակալության, վարկանիշը գլխավորում են Նռան տոնն Ադրբեջանում, Գինու համաժողովրդական տոնը Հայաստանում և Գինու ազգային օրը Մոլդովայում:
Վարկանիշը կազմվել է ըստ շրջագայությունների պահանջարկի և իրադարձության եզակի բնույթի: Գինու համաժողովրդական տոնը Հայաստանում կնշվի հոկտեմբերի 6-ին Վայոց ձորի Արենի գյուղում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում