Շենգավիթի դատարանում այսօր շարունակվեց ՊՊԾ գնդի գրավման գործով «Սասնա ծռերի» խմբի անդամների դատավարությունը։ Այս գործով դեռևս կալանքի տակ են Պավել Մանուկյանը, Արմեն Բիլյանը և Սմբատ Բարսեղյանը, մյուսների խափանման միջոցները փոխվել են։

Այսօրվա նիստի ժամանակ Պավել Մանուկյանը հայտարարեց, որ հացադուլ է սկսում:

«Քանի որ իմ բոլոր հայտարարությունները, բերված ապացույցները հնարավարություն չեն տալիս դատարանին անաչառ վերաբերմունք ցուցաբերել հատկապես իմ խափանման միջոցի հարցում, այսօր հայտարարում են, որպես պայքարի միջոց, հացադուլ, հրաժարվելու եմ բժշկական բոլոր տեսակի օգնություններից, դեղամիջոցներից», - ասաց նա՝ հավելելով, որ կշարունակի հացադուլը մինչև խափանման միջոցը չփոխվի։

Պ. Մանուկյանը ասաց, որ շատ հավանական է հաջորդ նիստին հրաժարավի դատարան գալուց, քանի որ չի տեսնում դատարանի անաչառությունը։