Նախօրեին Ազգային Ժողովում հանդիպման ժամանակ սուր վեճ է ընթացել Արփինե Հովհաննիսյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։ ԱԺ փոխնախագահը Փաշինյանին բացատրել է, որ չէր կարելի սահմանադրական օրենքին այլ մեկնաբանություն տալ՝ իբր դա արվում է արտահերթ ընտրությունները կասեցնելու նպատակով։

Ապա կասկածի տակ է դրել նրա հռչակած «սիրո և հանդուրժողականության» մթնոլորտը՝ մատնանշելով իրենց հարցազրույցների տակ արված վիրավորական և հայհոյախառն «քոմենթները», ինչին ի պատասխան՝ Փաշինյանն առաջարկել է կարդալ իր հրապարակումների «քոմենթները»։

Նշենք, որ հանդիպմանը մասնակցել են ԱԺ նախագահությունը և յուրաքանչյուր խմբակցությունից 2-3 հոգի: