Այսօր՝ հոկտեմբերի 4-ին տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարության հերթական նիստը, որի օրակարգում ներառված է 34 հարց, որից 21-ը՝ չզեկուցվող:

Մասնավորապես, նիստի օրակարգում ընդգրկված են 5 մարզպետների աշխատանքից ազատելու հարցերը:

Աշխատանքից կազատվեն Արագածոտնի մարզպետ Աշոտ Սիմոնյանը (ՀՅԴ), Լոռու մարզպետ Հրանտ Մարգարյանը (ՎՀԿ), Վայոց ձորի մարզպետ Արագած Սաղաթելյանը (ԲՀԿ), Արմավիրի մարզպետ Գագիկ Միրիջանյանը (ԲՀԿ), Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը (ՀՅԴ):

Նշենք, որ այս մարզպետները նշանակվել էին ԲՀԿ-ի և ՀՅԴ-ի քվոտաներով:

Նիստի ուղիղ հեռարձակումը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։