Չնայած պատժամիջոցներին, սպառնալիքներին, եվրոպական երկրներին համոզելու ռուսական գազից կախվածությունը նվազեցնելու ԱՄՆ ջանքերին, Ռուսաստանն այս տարի նախատեսում է արտահանել ռեկորդային ծավալի բնական գազ։

Ռուս գործարարները և կառավարության պաշտոնյաները հոկտեմբերի 3-ին Մոսկվայում կայացած էներգետիկ համաժողովի ժամանակ հայտարարել են, որ ռուսական գազի արտահանումն այս տարի կարող է գերազանցել 200 միլիարդ խորանարդ մետրը՝ գերազանցելով անցյալ տարվա ռեկորդային 194 միլիարդ խորանարդ մետրը:

Եվրոպան շարունակում է մնալ ռուսական գազի ամենամեծ սպառողը, իսկ ռուսական «Գազպրոմ»-ը վերահսկում է Եվրոպայում գազի շուկայի 35 տոկոսն՝ ավելի շատ, քան որևէ այլ մատակարար: