Ռուսաստանը սպառնում է օգտագործել վետոյի իր իրավունքը՝ Հունաստանի ու Մակեդոնիայի միջև անվան փոփոխության վերաբերյալ ձեռք բերված համաձայնության դեմ՝ Մակեդոնիայում հանրաքվեից հետո, որը ցածր մասնակցության պատճառով համարվեց չկայացած։ Հանրաքվեի էր դրված երկիրը «Հյուսիսային Մակեդոնիա» անվանափոխելու հարցը։

«Մակեդոնիայի ընտրողները որոշեցին բոյկոտել այդ որոշումը և Ռուսաստանը, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ ուշադիր հետևում է զարգացումներին», - ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Սեպտեմբերի 30-ին կայացած հանրաքվեն պատմական կարող էր լինել, որը լուծելու էր հարևան Հունաստանի հետ երկար տարիների վեճը։ Հունաստանը դեմ էր, որ այն անվանվի իր պատմական տարածքներից մեկի անունով ու մտավախություն ուներ, որ Մակեդոնիան կարող էր տարածքային պահանջներ ունենալ։ Անվան փոփոխությունը հնարավորություն կբացեր Մակեդոնիայի՝ ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանն անդամակցության համար, որին նախկինում դեմ էր արտահայտվում Հունաստանը։ Ռուսաստանը, ինչպես հայտնում են ԶԼՄ-ները, դեմ է այս սցենարին, որը ընդլայնում է ՆԱՏՕ-ն։