Այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ
Հանրապետության տարածքում` հոկտեմբերի 4-ի ցերեկը, 7-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 5-6-ը Վայոց Ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում է անձրև:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, հոկտեմբերի 5-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 5-6-ը կնվազի 6-8, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 10-12 աստիճանով:
Երևան քաղաքում` հոկտեմբերի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում