ՀՀ կառավարությունը մաքսատուրքից ազատեց «ՍԱՀԼԵՎՍ» ՍՊԸ-ին: Մասնավորապես, խոսքը վերաբերում է գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի ներմուծմանը:

Ըստ հիմնավորման, «ՍԱՀԼԵՎՍ» ՍՊԸ-ի կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են կենցաղային կրակայրիչների արտադրության մեջ։

Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵՏՄ անդամ-երկրներից, քանի որ ընկերության ուսումնասիրություններով նման տեխնիկական պահանջներին համապատասխան ապրանքներ ԵՏՄ անդամ երկրներում չեն արտադրվում։