Թուրքիայի Բաթմանի նահանգում զինվորական ավտոշարասյուն է պայթեցվել, ինչի արդյունքում կան զոհեր և վիրավորներ: Այս մասին հայտնում է թուրքական CNN հեռուստաալիքը:

Տեղեկության համաձայն՝ պայթյունն իրականացվել է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների կողմից:

Զոհերի և վիրավորների թվի վերաբերյալ ստույգ տեղեկություն դեռևս չի հաղորդվում: