Ադրբեջանի Շամխորի շրջանում հոկտեմբերի 3-ին երկրաշարժ է գրանցվել:

Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Էպիկենտրոնում, որը գտնվել է 10 կմ խորության վրա, ցնցումների ուժգնությունը հասել է 3.4 բալի:

Տեղեկության համաձայն՝ երկրաշարժի հետևանքով զոհեր և վիրավորներ չեն գրանցվել: