ՀՀ կառավարությունը Հայաստանի երիտասարդական հավաքականի և Սլովակիայի «Ժիլինա»-ի կիսապաշտպան Վահան Բիչախչյանին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը տարկետում տվեց: Որոշումը հաստատվեց գործադիրի նիստում:

«Վահան Բիչախչյանը հանդես է գալիս Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականում: Վերոնշյալի հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից Վահան Բիչախչյանին տարկետում տալ մինչև 2020 թվականի ձմեռային զորակոչը»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Բիչախչյանը հաշվառված է Գյումրու տարածքային զինվորական կոմիսարիատում:

Խոստումնալից ֆուտբոլիստը Գյումրիի «Շիրակ»-ից «Ժիլինա» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: