«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում հայատարարեց, որ իրենք դեմ չեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին և պատրաստ են թեմայի շուրջ բանակցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Հո մենք չենք ասում արտահերթ չենք ուզում, մենք իր, մեր պետության, ժողովրդի կողքին ենք: Վարչապետն ասել է պետք է գանք քննարկենք, մենք պատրաստ ենք: Մենք ասում ենք՝ կառավարության կետերը կատարենք, անցնենք ընտրության: Հիմնական խնդիրը հրատապ լինելու այն է, որ ոնց քաղաքապետի ընտրությունը վերափոխեցին հեղափոխության, հիմա նույնն ուզում են առանց օրենք փոխելու անեն ընտրություն, որովհետև ժամանական անցնում է, ասածներն իրականություն չի դառնում, ինչին ժողովուրդը սպասում է: Մենք էլի ենք պատրաստ, մենք չենք ուզում խանգարել: Ժողովրդի կողքին ենք»,-ասաց Գագիկ Ծառուկյանը: