«Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Ուրվագիծ» հաղորդման ընթացքում հայատարերեց, որ հոկետմբերի 18-21 Հայաստան են ժամանելու շուրջ 5000 ներդրողներ՝ աշխարհի տարբեր երկրներից:

«Վարչապետն իր թիմի ներսում պետք է փնտրի հակահեղափոխականների: Իր գլխավոր խորհրդականն ասում է՝ խորհրդարական ընտրությունները կապ չունեն ներդրումների հետ, ինքն ասում է՝ ունեն: Հոկետմբերի 18-21 5000 ներդրող ենք բերելու Հայաստան՝ աշխարհի տարբեր երկրներից: …Երբ իրար հետևից երկու, երեք մեքենա գնում է, կանգնացնում, պառկացնում են ասֆալտին, դա է խանգարում ներդրումներին»:

Ծառուկյանը նշեց, որ Փաշինյանն ու իր կողմնակիցները քաղաքապետի ընտրությունները դարձրեցին շոու՝ հերքելով հակահեղափախական լինելու մասին իրենց ուղղված մեղադրանքները:

«Նիկոլ Փաշինյանը, որ Գյումրիից եկավ 800 հոգի մարդ կար հետը, հետո ո՞նց եղավ էդքան ավելացնել: Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին, Արարատ Միրզոյանին, որ ձերբակալեցին, ով էր նրանց կողքին: Մենք էինք կանգնած: Ես Սերժ Սարգսյանի հետ շատ սուր խոսակցություն եմ ունեցել: Իմ հայտարարությունից հետո Սերժ Սարգսյանն անմիջապես զանգել է ինձ, ես ասել եմ՝ եթե քո գործընկերը լինեի, քո կողքին կլինեի: ... Երբ Սերժ Սարգսյանը մեր հայտարարությունից հետո հրաժարական տվեց, այդ ժամանակ սառույցը կոտրվեց, մարդիկ դուրս եկան փողոց: Խորհրդարանում 1/3-ը մենք ապահովեցինք Նիկոլ Փաշինյանի ընտրվելիս», - հավելեց Ծառուկյանը: