Այսօր փակ փողոցներ են լինելու
Հայաստանի ազգային հերոս Շառլ Ազնավուրի հիշատակին նվիրված՝ մայրաքաղաքի Ազնավուրի հրապարակում կազմակերպվելիք միջոցառման կապակցությամբ հոկտեմբերի 5-ին՝ ժամը 10:00-24:00 փակ է լինելու Աբովյան փողոցի՝ Թումանյան փողոցից մինչև Հանրապետության հրապարակ ընկած հատվածը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Խնդրում ենք Աբովյան փողոցի նշված հատվածում զերծ մնալ մեքենաներ կայանելուց», - նշված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունում:
Հետևի՛ր մեզ քեզ հարմար սոցիալական ցանցում