«Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման եթերում «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտնել է․

«Ես իմ թիմակիցների հետ նախապատրաստվելու եմ խորհրդարանական ընտրություններին: Հանդիպելու ու համագործակցելու ենք այն արտախորհրդրանական ուժերի հետ, որոնք չեն հանդիպել ու համագործակցել Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի հետ: Ում ձայն կտան, նա էլ կընտրվի: Ես ոնց համագործակցեմ դրանց՝ ՀՀԿ-ակաների հետ, դուք տեսաք 2015թ-ին ինչ արեցին, 2015թ-ին ով կարող էր իմ տեղը դիմանալ»։

«Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Լևոն Տեր-Պետրոսյանն իմ «Բարգավաճի» հետ կապ չունեն: Նրանք չեն կարող իմ կուսակցության միջոցով գան իշխանության, եթե այդպիսի բան լինի ես անբարոյական ընտանիքի զավակ եմ», - հավելեց Ծառուկյանը: